Հերթական հիասթափությունը. Ֆաթին կրկին վնասվածք է ստացել ու արցունքներն աչքերին փոխարինվել🎥
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 2:3 հաշվով դրամատիկ պայքարում զիջեց «Ատլետիկ Բիլբաոյին»` լքելով պայքարը։
Հանդիպման 61-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից փոխարինման դուրս եկավ հարձակվող Անսումանե Ֆաթին, ով, սակայն 96-րդ րոպեին վնասվածք ստացավ և ստիպված փոխարինվեց։
Ինչպես հայտնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը, 19-ամյա ֆուտբոլիստը վնասել է ձախ ոտքի երկգլխանի մկանը, իսկ, ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների, Ֆաթին այս վնասվածքի պատճառով նվազագույնը 2 ամիս չի կարող օգնել իր թիմին։
Հատկանշական է, որ երիտասարդ ֆուտբոլիստին արդեն տևական ժամանակ է հանգիստ չեն տալիս վնասվածքները։ Նա 2020 թ. նոյեմբերից տարբեր վնասվածքների հետևանքով բաց է թողել 389 օր կամ 63 հանդիպում։
Նշենք, որ «Ատլետիկի» դեմ խաղում փոխարինվելիս Անսու Ֆաթին չի կարողացել զսպել հույզերն ու արցունքներն աչքերին հեռացել է դաշտից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Անսումանե-Ֆաթի, Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Իսպանիայի գավաթ