Հերբերտ Հայներ․ «Նա չափազանց ծեր է մեզ համար»
Մյունխենի «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները հերքել է այն տեղեկատվությունը, թե ակումբը հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով․
«Ճիշտ է՝ ԶԼՄ-ներում շատ անուններ էին կապում մեզ հետ, սակայն Ռոնալդուն չափազանց ծեր է մեզ համար»,- Հայների խոսքերը մեջբրում է TZ-ն։
Հիշեցնենք, որ պորտուգալացի խաղացողը «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2018 թվականի հուլիսից սկսած։
# Բավարիա, Կրիշտիանու-Ռոնալդու, Հերբերտ Հայներ, Յուվենտուս