Մխիթարյանը, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը․ Յուվենտուսը հետաքրքրված է Հենոյի ծառայություններով
«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Stopandgoal-ը՝ հղում կատարելով Calciomercato-ին, 32-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կետնրոնում։
Ինչպես գիտեք, Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին, և ներկա պահին կողմերը նոր պայմանագիր կնքելու հարցում դեռևս համաձայնության չեն հասել։
Թուրինյան ակումբն իր հերթին սպասում է Մխիթարյանի շուրջ իրադարձությունների զարգացմանը և լրջորեն մտադիր է ամռանը հայ կիսապաշտպանի հետ պայնագիր կնքել, եթե նա դառնա ազատ գործակալ։ «Ծեր սենյորան» Հենոյին դիտարկում է որպես հարձակման գծի ամրապնդման տարբերակ։
Հատկանշական է, որ Հենրիխ Մխիթարյանն արդեն հասել է այն ցուցանիշներին, ըստ որի, եթե «Ռոմայի» ղեկավարությանը տա համաձայնություն, նրա պայմանագիրն ավտոմատ կերպով կերկարաձգվի «գայլերի» հետ մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Հենրիխ-Մխիթարյան, Յուվենտուս, Ռոմա, տրանսֆերներ