Հենրիխ Մխիթարյան․ «Չէի սպասում, որ այդքան գոլ կխփեմ»

Հենրիխ Մխիթարյան․ «Չէի սպասում, որ այդքան գոլ կխփեմ»

18/12/2020 - 23:17

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1) կիսվել է ակումբի և իր ցուցադրած խաղի մասին տպավորություններով։

«Չէի սպասում, որ այդքան գոլ կխփեմ։ Գոլերիս համար պետք է շնորհակալություն հայտնեմ խաղընկերներիս․ սրանք միայն իմ գոլերը չեն, սրանք թիմային խաղի արդյունք են։ Ես պարզապես անում եմ այն , ինչ կարող եմ, որպեսզի իմ ներդրումն ունենամ թիմի հաջողության մեջ»,- ասել է Մխիթարյանը:

Նշենք, որ Հենրիխը Ա սերիայի ընթացին առաջնությունում իր ակտիվում գրանցել է 7 գոլ և 5 արդյունավետ փոխանցում։ Այդ ցուցանիշով նա լավագույն կիսապաշտպանն է թոփ 5 առաջնություններում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023