Հենրիխ Մխիթարյանկ տրանսֆերային արժեքը նվազել է 📸
Հենրիխ Մխիթարյանկ տրանսֆերային արժեքը նվազել է 📸
25/12/2025 - 12:29

Transfermarkt-ը թարմացրել է Իտալիայի Ա սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Հերթական թարմացումից հետո «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 500 հազար եվրոյով։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանն այժմ գնահատվում է 3,5 միլիոն եվրո։

36-ամյա ֆուտբոլիստը 2010թ. փետրվարի 18-ից ի վեր այժմ կարիերայի ամենացածր տրանսֆերային արժեքն ունի։ Այդ ժամանակ նա հանդես էր գալիս Դոնեցկի «Մետալուրգում» ու հեղինակավոր կայքի կողմից գնահատվում էր 2,8 միլիոն եվրո։

Մխիթարյանի առավելագույն տրանսֆերային արժեքը եղել 2016թ. օգոստոսի 1-ին, երբ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից հետո գնահատվում էր 37 միլիոն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025