Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է
Հեղինակավոր Transfermarkt կայքը 2021 թ. վերջին անգամ թարմացրել է իտալական Ա սերիայի շրջանակում հանդես եկող ֆուտբոլիստների շուկայական տրանսֆերային արժեքները։
Տրանսֆերային արժեքի կորուստ է ունեցել «Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ գնահատվում է 10 մլն եվրո։
Նախորդ թարմացման համեմատ 32-ամյա ֆուտբոլիստի արժեքը նվազել է 5 մլն եվրոյով։
Նշենք, որ տրանսֆերային արժեքի տեսանկյունւց, 2012 թ. հուլիսից սկսած, սա Մխիթարյանի վատագույն ցուցանիշն է։
2012 թ. հուլիսին Transfermarkt-ի հերթական թարմացման ժամանակ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում էր 9 մլն եվրո։ Այդ ժամանակ նա հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Շախտյոր, Ռոմա