Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն Ինտերի կազմում🎥
Միլանի «Ինտերը» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է Իտալիայի չորրորդ դիվիզիոնը` Դ սերիան, ներկայացնող «Պերգոկրեմա» ակումբին։
«Ներաձուրիների» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը 34-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել թիմի նորեկ Մեհդի Թարեմին։
Հայ ֆուտբոլիստը դաշտում անցկացրել է 80 րոպե։
Սիմոնե Ինձզագիի թիմից մեկ գոլ էլ խփել է Էդի Սալսեդոն։
Նշենք, որ «Ինտերը» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է հուլիսի 27-ին և Չեզենայում մրցելու է իսպանական Լա լիգան ներկայացնող «Լաս Պալմասի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ընկերական-հանդիպումներ, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Մեհդի Թարեմի