Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց Միլան – Ինտեր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ 📸
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»։
«Ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 11-րդ դարձավ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։
Հանդիպումից հետո Մխիթարյանն ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Նշենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը դաշտում անցկացրեց 63 րոպե, կատարեց 19 ճշգրիտ փոխանցում (95%) և 2 դիպուկ հարված, 4 անգամ խլեց գնդակը և վազեց 8 կիլոմետր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Միլան, Չեմպիոնների-լիգա