Հենրիխ Մխիթարյանը հայր է դարձել
04/03/2020 - 20:41
Այսօր` մարտի 4-ին, ծնվել է Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը։
Ինչպես տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը, Հենրիխն ու իր կինը` Բեթի Վարդանյանը, առաջնեկին անվանել են Համլետ։
# Բեթի Վարդանյան, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա