Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Տորինոյի» դեմ խաղում ազդրի վնասվածք է ստացել։
Corriere della Sera-ն հաղորդում է, որ խաղացողի վնասվածքը սպասվածից լուրջ է։ Մխիթարյանը ստացել է ձախ ազդրի վնասվածք ու բաց կթողնի 3-4 շաբաթ։ Սեպտեմբերին Մխիթարյանը նույն վնասվածքը ստացել էր աջ ոտքին, որի պատճառով շարքից դուրս էր մնացել 2 ամիս։
Աղբյուրը հաղորդում է, որ 31-ամյա կիսապաշտպանը միանշանակ բաց կթողնի , Իտալիայի գավաթի «Պարմայի» դեմ խաղը, ինչպես նաև Ա սերիայի «Յուվենտուսի», «Ջենոայի» ու «Լացիոյի» դեմ հանդիպումները: