Աղբյուր․ «Ռայոլան ու Յուվենտուսը քննարկել են Մխիթարյանի տեղափության հարցը»
Ինչպես տեղեկացնում է РБК-ն, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը , հնարավոր է, կարիերան շարունակի «Յուվենտուսի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչիի արդեն քննարկել է հայազգի ֆուտբոլիստի հավանական տեղախոխության հարցը։
Թուրինյան ակումբը Ռայոլայի միջոցով Մխիթարյանին առաջարկ է կատարել և այժմ սպասում է Հենրիխ Մխիթարյանի պատասխանին։
Min.news-ին որոշ մանարմասներ է հայտնի դարձել «բյանկոներիների»՝ Մխիթարյանին կատարաված առաջարկից։ Աղբյուրը գրում է, որ «ծեր սենյորան» հայազգի ֆուտբոլիստին պատարստ է տարեկան վճարել 5 մլն եվրո աշխատավարձ։
Թուրինայան ակումբը ցանկանում է Մխիթարյանին ձեռքբերել այն նպատակով, որպեսզի հարձակման գծում նվազվեցի Կրիշտիանու Ռոնալդուից կախվածությունը և ծանրաբեռնվածությունը։
Բացի դրանից, հայտնի է, որ Ռայոլան շարունակում է Մխիթարյանի պայմանագրի հարցի շուրջ բանակցություններ վարել նաև «Ռոմայի» հետ, քանի որ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «գայլերի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։
Նշվում է, որ Մխիթարյանն ավելի շատ հակված է կարիերան «Ռոմայի» կազմում շարունակելուն, քանի որ նրան ամեն ինչ բավարարում է Հռոմում։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի»՝ Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրվածության մասին լուրերը տարածվել են դեռևս սույն թվականի փետրվար ամսից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Հայաստանի հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Մինո Ռայոլա, Յուվենտուս, Ռոմա