Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Հայաստան և միացել հավաքականին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն ժամանել է Հայաստան և միացել մեր ազգային ընտրանուն։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանը հավաքականի կազմում թիմակիցների հետ հասցրել է անցկացնել նույնիսկ առաջին մարզումը։ Մեր հավաքականը պատրաստվում է Ազգերի լիգայի 3-4-րդ տուրերի շրջանակում Վրաստանի և Էստոնիայի հավաքականների դեմ կայանալիք խաղերին։
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մեր հավաքականը Երևանում պետք է ընկարական հանդիպում անցկացներ Ալբանիայի իրենց գործընկերների դեմ, սակայն արցախա-ադբրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակի պատճառով հանդիպումը չեղարկվեց, իսկ սեպտեմբերի 11-ին նախատեսված Հայաստան – Վրաստան հանդիպումը Երևանի փոխարեն տեղի կունենա Լեհաստանի Տիխի քաղաքում։ Մեր ընտրանին սեպտեմբերի 14-ին էլ կհյուրընկալվի էստոնացիներին։
# Ազգերի լիգա, Էստոնիա-Հայաստան, Հայաստան-Վրաստան, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան