Հենրիխ Մխիթարյանը եվրագավաթների շրջանակում հատել է 100 խաղի սահմանագիծը
Երեկ հռոմեական «Ռոման» անցկացրեց Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին հանդիպումը՝ մրցելով ավստրիական «Վոլֆսբերգի» դեմ։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։
Հանդիպմանն ամբողջությամբ մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հայ կիսապաշտպանի համար այդ խաղը դարձել է 100-րդը՝ եվրագավաթների շրջանակում։
Հենրիխ Մխիթարյանը այս հաջողությանը հասած առաջին հայ խաղացողն է։ Այդ հանդիպումների ընթացքում Հենոն դարձել է 23 գոլի հեղինակ։ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի շրջանակում մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ, իսկ Եվրոպա լիգայի շրջանակոմ հայ կիսապաշտպանի ակտիվում կա 51 խաղ, 18 գոլ։ Հենոն նաև 1 հանդիպում անցկացրել է Եվրոպայի սուպերգավաթի շրջանակում՝ 2017 թվականի օգոստոսի 8-ին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մրցելով «Ռեալ Մադրիդի» դեմ։
Նշենք նաև, որ Մխիթարյանը եվրագավաթային ամենաշատ խաղերն ու գոլերը գրանցել է «Բորուսիա Դորտմունդի» կազմում՝ 37 խաղ, 9 գոլ։
# Հենրիխ-Մխիթարյան