Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել` անդրադառնալով Արցախում վերսկսված ռազմական գործողություններին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի էջերում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախում վերսկսված ռազմական գործողություններին.
«Լեռնային Ղարաբաղում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, ռազմական հարձակման է ենթարկվել:
Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո: Ինչպես փորձագետներն են նշում, սա ցեղասպանություն է:
Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել տարածել խաղաղության վերականգնման ձայնը:
Երեխաները ԹԻՐԱԽ ՉԵՆ: Արդեն մեկ երեխա զոհվել է, իսկ ևս 11-ը վիրավորվել են»,- գրել է Մխիթարյանը:
Հավելենք, որ սեպտեմբերի 19-ից ադրբեջանական կողմը կրկին
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան