Հենոն մոտ է Ռոմայի հետ պայմանագիրը երկարաձգելուն

Հենոն մոտ է Ռոմայի հետ պայմանագիրը երկարաձգելուն

09/01/2021 - 13:56

«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, նոր պայամանագիր կկնքի ակումբի հետ։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Հենոն «գայլերի» ներկայացուցիչների հետ պայմանագրի երկարաձգման հարցում արդեն համաձայնության է հասել։ Ըստ նոր պայմանագրի՝ 31-ամյա ֆուտբոլիստը Իտալիայի մայրաքաղաքում կմնա մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, այսինքն, նվազագույնը ևս մեկ մրցաշարջան է հանդես գալու «Ռոմայի» կազմում։

Վտանգ կար, որ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կդառնար ազատ գործակալ, քանի որ նրա գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ լրանում է սույն թվականի հունիսի 30-ին, սակայն, կողմերը կարծես թե լուծեցին այդ խնդիրը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա» տեղափոխվեց 2019 թվականի սեպտեմբերին և մինչ այժմ հռոմեական ակումբի կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Հենոն 21 խաղում դարձել է 9 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023