Հենոն երկու հիանալի գոլային փոխանցում է կատարել🎥
Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում 5։2 հաշվով հաղթեց «Բենևենտոյին»։
Հռոմեական ակումբի կազմում ամբողջ հանդիպմանը մանսակցել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։
Հենոն նախ 35-րդ րոպեին հիանալի «կտրող» փոխանցում կատարեց Էդին Ջեկոյին, ով մոտ տարածությունից հաշիվը դարձրեց 2։1, ապա 77-րդ րոպեին հայազգի ֆուտբոլիստը հարձակման ձախ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց նույն Ջեկոյին, իսկ վերջինս էլ չվրիպեց։
Հավելենք, որ «Ռոմայի» կազմից մեկական անգամ էլ աչքի են ընկել Պեդրոն, Ժորդան Վերետուն և Կառլես Պերեսը, իսկ Ֆիլիպո Ինձզագիի թիմի կազմից՝ Ջանլուկա Կապրարին և Ջանլուկա Լապադուլան։
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 7 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Բենեվենտոն» 6 միավորով 10-րդն է։
# Ա-սերիա, Բենևենտո, Էդին-Ջեկո, Կառլես Պերես, Հայաստանի հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Պեդրո, Ջանլուկա Լապադուլա, Ջանլուկա Կապրարի, Ռոմա, Ֆիլիպո Ինձզագի