Հենոյի հերթական փայլուն խաղը նպաստեց Ռոմայի հաղթանակին🎥

Հենոյի հերթական փայլուն խաղը նպաստեց Ռոմայի հաղթանակին🎥

06/01/2021 - 19:52

Իտալական Ա սերյաի 16-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց առաջնության հետնապահ «Կրոտոնեի» դեմ։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 8-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանը փոխանցում ստացավ ձախ եզրում, կասեցրեց և ձախ ոտքով դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց Բորխա Մայորալին, ով էլ բացեց խաղի հաշիվը։

Ընթացիկ մրցաշրջանում հայազգի կիսապաշտպանը կատարեց իր 7-րդ գոլային փոխանցումը։

29-րդ րոպեին Մայորալը ֆանտաստիկ հարվածով հաշիվը դարձրեց 0։2՝ իր անվան դիմաց գրանցելով դուբլ, իսկ 35-րդ րոպեին հռոմեական ակումբը վաստակեց 11-մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Մխիթարյանը։

Ա սերիայի շրջանակում անցկացրած 16 խաղերում, բացի 7 գոլային փոխանցումից, Հենոն խփել է նաև 8 գոլ։

Հավելենք, որ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 63 րոպե՝ իր տեղը զիջելով Լորենցո Պելեգրինիին։

Երկրորդ խաղակեսում «գայլերը» հանգստացրին հանդիպումը, ինչից էլ փորձեցին օգտվել հետնապահները, սակայն, անել դա հաջողվեց միայն մեկ անգամ, երբ 71-րդ րոպեին Վլադիմիր Գոմելիչը «թրջեց» հաշիվը։

«Կրոտոնեի» ֆուտբոլիստները քիչ էր մնում ապահովեին հանդիպման լարված վերջաբանը, սակայն 85-րդ րոպեին Սիմի Նվանկվոյի կատարած հարվածից հետո «Ռոմայի» պաշտպան Բրունո Պերեսը գնդակը հեռացրեց դատարկ դարպասից։

«Կրոտոնեն» պայքարեց, սակայն չկարողացավ փրկել հանդիպումը։

Այսպիսով, «Ռոման» հաղթեց 1։3 հաշվով, վաստակեց 33 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ կտրուկ մոտենալով 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ինտերին», որն այս տուրում անսպասելիորեն պարտվեց «Սամպդորիային»։ Հաջորդ՝ 17-րդ տուրում հռոմեական և միլանյան ակումբները բախվելու են միմյանց։ «Կրոտոնեն» էլ 9 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023