Մխիթարյաաաա՜ն!!!  Հենոյի գոլի շնորհիվ Ռոման Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճեց🎥

Մխիթարյաաաա՜ն!!! Հենոյի գոլի շնորհիվ Ռոման Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճեց🎥

24/05/2021 - 01:29

Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Սպեցիայի» դեմ։

Հանդիպման առաջին կեսը հռոմեական ակումբի համար անչափ անհաջող դասավորվեց, քանի որ Վինչենցո Իտալյանոյի սաներն ունեին տարածքային շատ լուրջ առավելություն, ինչի արդյունքում նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացան․ 6-րդ ու 38-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Դանիելե Վերդեն ու Տոմազո Պոբեգան, իսկ կողմերն ընդմիջման գնացին 2։0 հաշվի պայմաններում։

Երկորդ կեսի հենց մեկնարկից Պաուլու Ֆոնսեկայի սաները կերպարանափոխված տեսք ունեին և լրիվ այլ ֆուտբոլ ցուցադրեցին, որոնց հաջողվեց, ի վերջո, փրկել հանդիպումը։

Նախ 52-րդ րոպեին Ստեֆան Էլ Շարավին կրճատեց, ապա 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հավասարեցրեց հաշիվը։

Հավելենք, որ հայազգի կիսապաշտպանն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանն ավարտեց խփած 13 գոլով ու կատարած 10 գոլային փոխանցումով։

Այսպիսով, «Ռոման» շատ կարևոր միավոր փրկեց «Սպեցիայի» դեմ խաղում և Մխիթարյանի գոլի շնորհիվ վաստակեց 62 միավոր՝ առաջնությունը եզրափակելով 7-րդ հորիզոնականում։ «Գայլերը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկությանը։

«Սպեցիան» վաստակեց 39 միավոր և առաջնությունն ավարտեց 15-րդ հորիզոնականում։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023