Հենոյի գոլը, Ինտերը՝ կրկին առաջատար, Յուվեի միավորների կորուստը?

Հենոյի գոլը, Ինտերը՝ կրկին առաջատար, Յուվեի միավորների կորուստը?

02/12/2019 - 15:25

Հանգստյան օրերին մեկնարկել է իտալական Ա Սերիայի 14-րդ տուրը։ Արդեն ավարտվել է 9 հանդիպում։ Միասին կամփոփենք ավարտված հանդիպումները և կծանոթանանք մրցաշարային աղյուսակին։

Ա Սերիայում այս տուրում տեղի ունեցավ առաջատարի փոփոխություն։ Առաջին տեղում ընթացող Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ անակնալ ոչ-ոքի գրանցեց «Սասուոլոյի» դեմ խաղում՝ 2։2։

Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց «Ծեր սենյորայի» կենտրոնական պաշտպան Լեո Բոնուչչին։ 23-րդ րոպեին հյուրերի եզրային հարձակվող Ժերեմի Բոգան հավասարեցրեց հաշիվը, իսկ 47-րդ րոպեին Ֆրանչեսկո Կապուտոն առաջ մղեց հյուրերին։

Մաուրիցիո Սարրիի սաներին հաջողվեց միայն հավասարեցնել հաշիվը։ 68-րդ րոպեին ԿՌ7-ը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։

Այսպիսով, «Յուվեն» շատ կրաևոր միավորներ կորցրեց սեփական հարկի տակ։

«Յուվենտուսի» սայթաքումից անմիջապես օգտվեց «Ինտերը»՝ սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասնելով ՍՊԱԼ-ի նկատմամբ։

Կրկին փայլեց «ներաձուրիների» արգենտինացի կենտրոնական հարձակվո Լաուտարո Մարտինեսը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Հյուրերի կազմում միակ գնդակը գրանցվեց Մատիա Վալոտիի անվան դիմաց։

Իր հարձակվողաական ու գրավիչ խաղով շարունակում է հիացնել Հռոմի «Լացիոն»։ Այս անգամ Սիմոնե Ինձզագիի սաների զոհը դարձավ «Ուդինեզեն»։ «Արծիվները» 3 անպատսխան գնդակ ուղարկեիցն հյուրերի դարպասը։

Շարունակում են գերարդյունավետ խաղ ցուցադրել Չիրո Իմոբիլեն և Լուիս Ալբերտոն։ Չիրոն դարձավ դուբլի հեղինակ, իսկ Ալբերտոն՝ մեկ գոլի հեղինակ։ Նշենք նաև, որ իտալացի գոլահարն այս մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման և դարձել 17 գոլի հեղինակ, իսկ «Բարսայի» նախկին սանը 14 խաղում կատարել է 9 ասիստ։

Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռոման» կարծես թե հաղթահարել է խաղային խնդիրները և այժմ ավելի վստահ տեսք ունի։

Պաուլու Ֆոնսեկայի սաները երեկ հյուրընկալվել էին ամուր կորիզ համարվող «Վերոնային»։ Հռոմի տիրակալները վստահ հաղթանակ տարան՝ 1։3 հաշվով։ Աչքի ընկան Ջասթին Կլյուվերտը, Դիեգո Պերոտին, ինչպես նաև մեր Հենրիխ Մխիթարյանը։ Վերոնացիների կազմում միակ գնդակը խփեց Մարկո Ֆարաոնին։

«Միլանը» Ստեֆանո Պիոլիի գլխավորությամբ փորձում է կենդանության նշույլներ ցույց տալ՝ երկրորդ տուրն անընդմեջ վաստակելով միավորներ։ Ընդհանրապես, Պիոլիի գլխավորությամբ «Միլանի» խաղում դրական տեղաշարժ է նկատվում, հատկապես թիմային խաղի առումով։

«Ռոսոներիները» հյուրընկալվելիս 1։0 հաշվով առավելության հասան «Պարմայի» նկատմամբ։ Միակ գոլը խփեց եզրային պաշտպան Թեո Էրնանդեսն, ով, ի զարմանս շատերի, «Միլանի» լավագույն ռմբարկուն է խփած 3 գոլով։

Իսկ «Նապոլիի» անկումը շարունակվում է։ Բոլոր մրցաշարերի շրջանակում նեապոլիտանական ակումբն արդեն 8 խաղ է չի տարել և ոչ մի հաղթանակ։ Վերջին անգամ Կառլո Անչելոտիի սաները հաղթանակի բերկրանքը վայելել են հոկտեմբերի 23-ին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակում հյուրընկալվելիս 2։3 հաշվով առավելության հասնելով «Զալցբուրգի» նկատմամբ։

«Նապոլին» այս անգամ սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց «Բոլոնիային», որը նույնպես չէր հաղթել գրեթե 1 ամիս։ «Նապոլիի» կազմում միակ գոլը գրանցվեց Ֆերնանդո Լյորենտեի անվան դիմաց, իսկ «Բոլոնիայից» աչքի ընկան Նիկոլա Սանսոնեն և Անդրեաս Սկով Օլսենը։

Ավարտված մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Ֆիորենտինա» 0։1 «Լեչչե»

«Ջենոա» 0։1 «Տորինո»

«Բրեշիա» 0։3 «Ատալանտա»

Տուրի վերջին հանդիպումը կկայանա «Սարդենյա Արենայում», որտեղ Երևանի ժամանակով 23։45-ին «Կալյարին» կմրցի «Սամպդորիայի» դեմ։

Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023