Հենդերսոնը պատմել է, թե ինչու չի ցանկացել Մեսսիի հետ փոխանակել մարզաշապիկը
«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը պատմել է, թե ինչու չի խնդրել «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիի մարզաշապիկը։
«Դա առաջին խաղն էր, որը ես անցկացնում էի Մեսսիի դեմ, և ես, իրոք, չեմ ունեցել այսպիսի մտքեր․ «Աստված իմ, սա նա է»։ Սակայն, միանշանակ, կարող եմ փաստել, որ խաղալ իրական Մեսսիի դեմ մեկ այլ բան է, մեկ այլ բան՝ դիտել նրա խաղը հեռուստացույցով։ Իրական կյանքում նա շատ արագ է։
Անհավանական էր, թե նա ինչպիսի գոլ խփեց տուգանային հարվածի իրացումից հետո։ Բոլորը կարծում էին, թե նա կխաղարկի գնդակը։ Ես բազմիցս նշել եմ, որ Ալիսոնը անհավանական լավն է, սակայն Մեսսին գնդակն ուղարկեց այնտեղ, որտեղ Ալին չհասավ։ Ճշգրտություն և ուժ․ նա ամեն ինչ իդեալական արեց։
Մտածել եմ արդյո՞ք Մեսսիի հետ մարզաշապիկներով փոխանակվելու մասին։ Ո՛չ, ես երբեք դա չեմ անի։ Երբ ես հանդես էի գալիս «Սանդերլենդում», Ռոյ Քինն ինձ ասաց․ «Եթե դու խնդրես որևէ մեկի մարզաշապիկը, դա նշանակում է, որ դու հիացած ես մրցակցի խաղով»»,- Հենդերսոնի խոսքերը փոխանցում է The Sun-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին», իսկ Լեո Մեսսին դարձավ դուբլի հեղինակ։
Պատասխան խաղում «Լիվերպուլը» անհավանական comeback գրանցեց՝ հաղթելով 4։0 հաշվով։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Լիվերպուլ, Չեմպիոնների-լիգա, Ջորդան Հենդերսոն, Ռոյ Քին, Սանդերլենդ