Հենդերսոնը ԱՊԼ-ի բոլոր ակումբների ավագների շտապ հանդիպում է հրավիրել
«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը որոշել է նախաձեռնությւնը վերցնել իր ձեռքը և պարզել Սուպերլիգայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, անգլիացի ֆուտբոլիստը ԱՊԼ-ի բոլոր ակումբների ավագների շտապ հանդիպում է հրավիրել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հենդերսոնը ծրագրում է, որ այդ հանդիպմանը բոլոր ավագները Սուպերլիգայի հարցի շուրջ կմշակեն ընդհանուր դիրքորոշում։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ եվրոպական ֆուտբոլի 12 գրանդ ակումբներ որոշել են ստեղծել Սուպերլիգա, որոնց թվում են նաև անգլիական 6 ակումբներ, այդ թվում նաև՝ «Լիվերպուլը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիվերպուլ, Ջորդան Հենդերսոն, Սուպերլիգա