Հարոյան. «Ցանկացած հանդիպում մեզ համար պետք է նման լինի եզրափակչի»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 16-ին` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում, կայացել է Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության վիճակահանությունը։
Հայաստանի հավաքականը վիճակահանության արդյունքում ընդգրկվեց B դիվիզիոնի 1-ին խմբում և կմրցի Շոտլանդիայի, Իռլանդիայի և Ուկրաինայի ընտրանիների դեմ։
Հայաստանի հավաքականի և «Կադիսի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցի մեկնաբանել է Ազգերի Լիգայի վիճակահանության արդյունքները.
«Մեզ համար չկան ուժեղ և թույլ թիմեր, ցանկացած հանդիպման պետք է վերաբերվենք որպես եզրափակչի: Աշխարհի առաջնության ընտրական փուլի մի շարք խաղերում մենք կորցրինք միավորներ, որովհետև թերագնահատել կամ գերագնահատել էինք մրցակիցներին: Այժմ պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից: Դժվար խումբ է, բայց կարծում եմ՝ ի զորու ենք յուրաքանչյուր խաղում պայքարելու միավորների համար»,- նշել է Հարոյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Կադիս, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Վարազդատ Հարոյան