Հարոյան. «Մենք փորձում ենք մոռանալ վերջին խաղը»

Հարոյան. «Մենք փորձում ենք մոռանալ վերջին խաղը»

27/09/2022 - 11:39

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս կմրցի Իռլանդիայի ընտրանու դեմ։

Դուբլինի «Ավիվա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։

– Հավանաբար հիասթափված եք Ուկրաինայի դեմ խաղից հետո: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս խաղից:


– Մենք փորձում ենք մոռանալ վերջին խաղը: Շատ դժվար ու անհաջող օր էր մեզ համար: Բայց վաղը նոր խաղ է, նոր հնարավորություն՝ ցույց տալու, որ մենք հոգեբանորեն ուժեղ ու լավ թիմ ենք:

– Երևանում լավ խաղ անցկացրիք Իռլանդիայի դեմ: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ եք կրկնել այդ հաջողությունը:


– Այո, մենք իսկապես լավ խաղ անցկացրինք Իռլանդիայի դեմ Երևանում: Մենք ներդրեցինք մեր ուժերի 100 տոկոսը: Իռլանդիայի հավաքականը շատ լավ թիմ է, ֆիզիկապես ուժեղ ու շատ արագ: Հույս ունեմ, որ վաղը կկարողանանք նույնն անել, ինչ արեցինք Երևանում:

– Հայաստանում դժվար ժամանակներ են: Այս ծանր շրջանում ի՞նչ կարող է անել ազգային հավաքականը իր երկրի համար, երբ այն ենթարկված է հարձակման:


– Արդեն 2 տարի է, ինչ դժվար ժամանակներն են մեր երկրի ու մեր ժողովրդի համար: Մենք ֆուտբոլիստներ ենք, իսկ ֆուտբոլը մեծ խաղ է, և երբ հաղթում ես, կարողանում ես մի փոքր ուրախացնել քո ժողովրդին: Մենք կփորձենք հնարավոր ամեն ինչ անել՝ նրանց այդ ուրախությունը պարգևելու համար:

– Որքանո՞վ է հնարավոր կենտրոնանալ ֆուտբոլի վրա, երբ քո ընկերներն, ամենայն հավանականությամբ, կռվում են քո երկրի համար:


– Շատ, շատ դժվար է: Երևի թե բոլորը գիտեն, թե ինչ է պատերազմը, իսկ իմ երկրում արդեն 2 տարի է, ինչ այդ վիճակն է: Մեզ համար շատ բարդ է կենտրոնանալը և ֆուտբոլ խաղալը, բայց մենք հոգեբանորեն ուժեղ ազգ ենք:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023