Հարոյանն առաջին գոլն է խփել Հունգարիայի առաջնությունում 🎥

Հարոյանն առաջին գոլն է խփել Հունգարիայի առաջնությունում 🎥

09/08/2025 - 16:51

Հունգարիայի առաջնության երրորդ տուրում «Կազինցբարցիկայը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է «Դեբրեցենին»։

Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականից հեռացած պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը 45+1-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով խփել է իր թիմի միակ գոլը։

32-ամյա ֆուտբոլիստը Հունգարիայի առաջին գոլն է գրանցել։ Նա վերջերս է միացել «Կազինցբարցիկային»։

«Կազինցբարցիկայը» երրորդ անընդմեջ պարտությունն է կրել և վերջին` 12-րդ տեղում է, «Դեբրեցենը» 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023