Հարոյանի և Բարսեղյանի արժեքը բարձրացել է
Հեղինակավոր Transfermarkt.com կայքը հերթական թարմացումներն է կատարում` փոփոխելով ֆուտբոլիստների տարնսֆերային արժեքը։
Ըստ վերջին թարմացման` բարձրացել է Հայաստանի հավաքականի և ղազախական «Աստանայի» ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանի ու Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքները։
Տիգրան Բարսեղյանի արժեքն ավելացել է 500 հազար եվրոյով` դառնալով 2.5 մլն եվոր։
Ինչ վերաբերում է Վարազդատ Հարոյանին, ապա վերջինիս արժեքը 800 հազար եվրոյից դարձել է 900 հազար։
Հիշեցնենք, որ 28-ամյա կենտրոնական պաշտկանը հուլիսի 1-ից պաշտոնապես դառնալու է Լա լիգան ներկայացնող «Կադիսի» ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստանա, Կադիս, Հայաստանի-հավաքական, Վարազդատ Հարոյան, Տիգրան-Բարսեղյան, տրանսֆերներ