Հարոյանի տրանսֆերային արժեքն ավելացել է` գերազանցելով 1 մլն եվրոն
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Տրանսֆերային արժեքի աճ է գրանցել նաև «Կադիսի» հայազգի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը։
Այժմ 29-ամյա պաշտպանը գնահատվում է 1.2 մլն եվրո։ Նախորդ թարմացման համեմատ Հարոյանի արժեքն ավելացել է 300 հազար եվրոյով։
Հավելենք, որ Հարոյանն իր կարիերայի ընթացքում միայն երկրորդ անգամ է հասնում 1.2 մլն արժեքին։ Առաջին անգամ նրա արժեքն այդ գնին հասել է 2019 թ. դեկտեմբերին, երբ դեռևս հանդես էր գալիս ռուսական «Ուրալի» կազմում։
Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստը «Կադիսի» շարքերը համալրել է 2021/22 մրցաշրջանից առաջ և ակումբի մարզաշապիկով անցկացրել է արդեն 7 հանդիպում և խփել 1 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Լա-լիգա, Կադիս, Հայաստանի-հավաքական, Վարազդատ Հարոյան, տրանսֆերներ