Հարոյանի վիճակագրությունը Լևանտեի դեմ խաղում
Իսպանական Լա լիգայի 1-ին տուրում «Կադիսը» սեփական հարկի տակ մրցեց «Լևանտեի դեմ»։ Կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
«Կադիսի» կազմում պաշտոնական խաղերում նորամուտը նշեց Վարազդատ Հարոյանը։
28-ամյա պաշտպանը դաշտում անցկացրեց 81 րոպե և հեղինակավոր Whoscored կայքի կողմից ստացել է 6.56 գնահատականը, ինչն իր թիմի կազմում 5-րդ լավագույնն է։
Sofascore-ն էլ Հարոյանի խաղը գնահատել է 6.8-ով։
Հայազգի ֆուտբոլիստը հանդիպման ընթացքում կատարել է 1 դիպուկ հարված, 1 «կարևոր» փոխանցում, 34 փոխանցում` 93.3 ճշգրտությամբ (այդ ցուղանիշով նա լավագույնն է եղել իր թիմի կազմում), 4 երկար փոխանցում, որոնցից 2-ը հասել են հասցեատիրոջը, 1 գնդակի խլում ու մրցակցի գրոհի կասեցում, նույնքան անգամ էլ գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից, 2 անգամ մտել է օդային մենապայքարի մեջ, որոնք ավարտել է հաղթանակով։
Հավելենք, որ «Կադիսն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսին 20-ին` Լա լիգայի 2-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելով «Բետիսին»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Լևանտե, Կադիս, Վարազդատ Հարոյան