Հարյուրավոր երկրպագուներ Փարիզի օդանավակայանում սպասում են Մեսսին📸

Հարյուրավոր երկրպագուներ Փարիզի օդանավակայանում սպասում են Մեսսին📸

09/08/2021 - 19:52

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լեո Մեսսիի Փարիզ մեկնումը դեռ ձգձգվում է. արգենտինացի ֆուտբոլիստն իր հայրիկի` Խորխե Մեսսիի և իրավաբանների հետ ուսումնասիրում է ՊՍԺ-ի առաջարկած պայմանագիրը։

Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը` հղում կատարելով տեղի ուստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներին, Բարսելոնայից Փարիզ թռիչքներ մոտ ժամանակներս չեն սպասվում Փարիզ-Լե-Բուրժե օդանավակայան։ Նույնիսկ օդանավակայանի շրջակայքում որոշվել է ուժեղացված ծառայություն և վերահսկողություն չիրականացնել ոստիկանության կողմից։

Աղբյուրի փոխանցմամբ` դրան զուգահեռ, հարյուրավոր երկրպագուներ հավաքվել են Փարիզ-Լե-Բուրժե օդանավակայանի մոտակայքում, որպեսզի դիմավորեն իրենց կուռքին` Լեո Մեսսին։

Լրագրող Ժյուլեն Լորանը հայտնում է, որ օդնավակայանի և «Պարի Սեն-Ժերմենի» «Պարկ դե Պրենս» մարզադաշտի շրջակայքում ներկա պահին հավաքված են ընդհանուր մի քանի հարյուր երկրպագու։

Հաղորդվում է, որ երկրպագուների հոսքը դեպի օդանավակայան շարունակվում է, որի անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել ՊՍԺ-ի իրենց գործընկերներից օգնություն խնդրել։

Հիշեցնենք` օգոստոսի 8-ին հայտնի դարձավ, որ ՊՍԺ-ն առաջին պաշտոնական առաջարկ է կատարել Լեո Մեսսիին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023