Հավերցը Բունդեսլիգայի նոր ռեկորդ է սահմանել
Երեկ՝ մայիսի 29-ին, մեկնարկել է Բունդեսլիգայի 29-րդ տուրը։
Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվել էր «Ֆրայբուրգին»՝ հաղթելով 0։1 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը 54-րդ րոպեին հյուրերի կազմում խփել է «ասպիրինայինների» առաջատար Կայ Հավերցը։
20-ամյա հարձակվողն Բունդեսլիգայի շրջանակում խփեց իր կարիերայի 35-րդ գոլը՝ սահմանելով նոր ռեկորդ։ Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, Մ-21 տարեկանների շրջանակում դեռևս ոչ ոք չէր դարձել այդքան գոլի հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում Հավերցը «Բայերի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում արդեն դարձել է 15 գոլի հեղինակ։
# Բայեր Լևերկուզեն, Բունդեսլիգա, Կայ Հավերց, Ֆրայբուրգ