Հավասարություն Մադրիդում! Ռեալն ու Չելսին ամեն ինչ կորոշեն Լոնդոնում🎥
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Ռեալ Մադրիդը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։
Հանդիպումը բավական ակտիվ սկսեցին լոնդոյնան ակումբի ֆուտբոլիստները, ովքեր 9-րդ րոպեին շատ մոտ էին հաշիվը բացելուն։ Հարվածային դիրքում էր հայտնվել Քրիստիան Պուլուշիչը, սակայն ամերիկացի վինգերի՝ մոտ տարածությունից հատարած հարվածից հետո հիանալի գործեց Տիբո Կուրտուան։
14-րդ րոպեին, ամեն դեպքում, Պուլուշիչը խփեց իր գոլը․ Անտոնիո Ռյուդգիերը 22-ամյա ֆուտբոլիստին հարվածային դիրք դուրս բերեց, Պուլուշիչը ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ շրջանցեց Կուրտուային և բացեց խաղի հաշիվը։
Շոկային մեկնարկից հետո «Ռեալը» բավական արագ ուշքի եկավ․ 29-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Կարիմ Բենզեման հիանալի գործեց և խառնշփոթ իրավիճակում գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, իսկ հաշիվը դարձավ 1։1։
Առաջին խաղակեսում այլևս գոլեր չտեսանք, կողմերն էլ ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում և միջնամասում հիմնականում հավասար պայքար էր ընթանում, երկու ակումբներն էլ ավելի զգուշավոր էին գործում։
Թե՛ Զինեդին Զիդանը և՛ թե Թոմաս Տուխելն իրենց կատարած փոփոխություններով փորձեցին ազդել հանդիպման հետագա ընթացքում։ Հատկապես «ազնվականների» կազմում փոխարինման դուրս եկած Հակիմ Զիեշն ու Կայ Հավերցն ավելի ստեղծագործական միտք հաղորդեցին լոնդոնյան ակումբի խաղին, սակայն «Ռեալի» ֆուտբոլիստներն անձնուրաց պաշտպավնում էին։
Նույնիսկ այդ ակտիվությունը «կապույտների» գործողությունները չէր հասցնում գոլային պաերի, «արքայական» ակումբի ֆուտբոլիստներն էլ կարծես դժգոհ չէին ոչ-ոքի արդյունքից։
Խաղավարտին մոտ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները մի փոքր ակտիվացան, մի շարք վտանգավոր գրոհներ անցկացրին, սակայն, ի վերջո, այս խաղում այլևս գոլեր չտեսանք, իսկ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։
Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին՝ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Թոմաս ՏՈւխել, Կայ Հավերց, Կարիմ-Բենզեմա, Հակիմ-Զիեշ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա, Քրիստիան Պուլիշիչ