Հավասարություն․ քանի՞ տիտղոս են նվաճել Ռեալը և Բարսելոնան

Հավասարություն․ քանի՞ տիտղոս են նվաճել Ռեալը և Բարսելոնան

17/07/2020 - 13:24

Երեկ՝ հուլիսի 16-ին, իսպանական Լա լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»՝ 34-րդ անգամ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։

Այդ տիտղոսը «արքայական» ակումբի պատմության մեջ դարձավ 91-րդը, ինչի շնորհիվ տիտղոսների քանակով հավասարվեց «Բարսելոնային», որը նույնպես նվաճել է 91 տիտղոս։

«Ռեալը» 34 անգամ դարձել է Լա լիգայի չեմպիոն, 19 անգամ նվաճել է Իսպանիայի արքայական գավաթը, 11 անգամ՝ Իսպանիայի սուպեր գավաթը, 1 անգամ՝ Լիգայի գավաթը։ Միջազգային ասպարեզում «սերուցքայինները» 13 անգամ տիրացել են Չեմպիոնների լիգային, 2 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթին, 4-ական անգամ՝ ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթին և աշխարհի ակումբային առաջնության գավաթին, ինչպես նաև 3 անգամ նվաճել է Միջմայրցամաքային գավաթը։

«Բարսելոնան» իր հերթին 26 անգամ դարձել է Լա լիգայի չեմպիոն, 30 նվաճել է Իսպանիայի արքայական գավաթը, 13 անգամ՝ Իսպանիայի սուպեր գավաթը, 2 անգամ էլ՝ Լիգայի գավաթը։ Միջազգային ասպարեզում կատալոնական ակումբը 5 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, 5 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթը, 3 անգամ՝ Տոնավաճառների գավաթը, 3 անգամ՝ աշխարհի ակումբային չեմպիոնի գավաթը, 4 անգամ էլ՝ Գավաթակիրների գավաթը։

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023