Հավանական է, որ Յուվենտուսն ու ՄՅՈՒ-ն սուպեր փոխանակում իրականացնեն

Հավանական է, որ Յուվենտուսն ու ՄՅՈՒ-ն սուպեր փոխանակում իրականացնեն

12/12/2020 - 11:32

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, խաղացողին ցանկանում է վերադարձնել նրա նախկին ակումբը՝ «Յուվենտուսը», որը Պոգբային վերադարձնելու մի շարք տարբերակներ է դիտարկում։

Առաջին հերթին, թուրինյան ակումբը դիտարկում է Կրիշտիանու Ռոնալդուին փոխանակել Պոգբայի հետ։ Բանն այն է, որ «ծեր սենյորան» չի հերքում այդ գաղափարը, քանի որ ակումբի ներկայացուցիչները կարծում են, որ պորտուգալացի ֆուտբոլիստի խաղաոճը թույլ չի տալիս մարզչական շտաբին կառուցել այնպիսի թիմային խաղ, որը ցանկանում էր կառուցել նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին և ներկայիս մարզիչ Անդրեա Պիռլոն։

Այդ փոխանակմանը միանշանակ կողմ է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը, ով վաղուց ցանկանում է վերադարնձել Կրիշտիանուին։

Երկրորդ տարբերակն այն է, որ թուրինյան ակումբը Պոլ Պոգբայի դիմաց առաջարկի Պաուլո Դիբալային։ Այս գործարքի հավանականությունը մեծացնում է այն փաստը, որ արգենտինացի ֆուտբոլիստը «բյանկոներիների» կազմում հայտնվել է այն նույն իրավիճակում, ինչ Պոգբան «Յունայթեդում»․ երկուսն էլ դժգոհ են իրենց կարգավիճակից, սակայն, այս տրանսֆերի իրականացումը քիչ հավանական է, քանի որ Դիբալան առանձնապես չի ցանկանում տեղափոխվել «Յունայթեդ», իսկ ինքը՝ մանկունյական ակումբը, չի կարծում, որ Դիբալան այն ֆուտբոլիստն է, ով նրանց անհրաժեշտ է։

Ավելի վաղ մանկունյական ակումբն առանձնապես հետաքրքրված չէր փոխանակումների գաղափարով, սակայն Ռունալդուի՝ գործարքում հավանական ընդգրկվելու փաստը նրանց շահագրգրռել է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ գործարքն անհավանական չէ, սակայն ներկա պահին դեռևս որևէ բանակցություններ չեն ընթանում։

Հիշեցնենք, որ վերջին շրջանկում կրկին հաճախակիացել են այն նորությունները, որ Պոլ Պոգբան ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յուանյթեդից»։ Մինո Ռայոլան, ով Պոգբայի գործակալն է, վերջերս տված իր հարցազրույցների մեկի ընթացքում նշել է հետևյալը․

«Այո՛, հավանական է, որ Պոգբան վերադառնա «Յուվենտուս»․ նա երջանիկ չէ «Մանչեսթերում»։ Կարող եմ ասել, որ «Մանչեսթեր Յուանայթեդի» հետ ամեն ինչ ավարտված է»,- իտալացի գործակալի խոսքերը մեջբերում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023