Հաստատվել է Ուկրաինա – Հայաստան հանդպման անցկացման վայրը
Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության B դիվիզիոնի 1-ին խմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը հունիսի 11-ին հյուրընկալվելիս մրցելու է Ուկրաինայի ընտրանու դեմ։
Փետրվարի 24-ից ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, համդիպումն անցկացվելու է չեզոք երկրում` Լեհաստանում։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հանդիպումը կայանալու է Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» մարզադաշտում, որը տեղավորում է 18027 հանդիսական։
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ուկրաինակի հավաքականների հետ միևնույն խմբում են ընդգրկված նաև Շոտլանդիան ու Իռլանդիան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, ՈւԵՖԱ, Ուկրաինա-Հայաստան, Ուկրաինայի հավաքական, Ռուս-ուկրաինական պատերազմ