Հաստատվել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2024 թ. հանդիպման անցկացման վայրն ու օրը

Հաստատվել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2024 թ. հանդիպման անցկացման վայրն ու օրը

26/09/2023 - 18:58

Այսօր` սեպտեմբերի 26-ին, Կիպրոսի Լիմասոլ քաղաքում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի Գործկոմի հերթական նիստը։

Նիստի ընթացքում մի շարք կարևոր որոշումներ են ընդունվել, այդ թվում` հաստատվել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2024 թ. հանդիպման անցկացման վայրն ու օրը։

Հանդիպումը կկայանա 2024 թ. օգոստոսի 14-ին` Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի «Ազգային» մարզադաշտում։

Հիշեցնենք, որ 2023 թ. հանդիպումը կայացել է Հունաստանի Պիրեյ քաղաքի «Գեորգիոս Կարաիսկակիս» մարզադաշտում, որի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» 11-մետրանոցներով հաղթեց «Սևիլիային»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023