Հաստատվել է ՈՒԵՖԱ -ի Սուպերգավաթի մրցավարական անձնակազմը
Օգոստոսի 11-ին Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստի «Վինդզոր Պարկ» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ -ի Սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում կմրցեն Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գործող հաղթողները` «Չելսին» և «Վիլյառեալը»։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, այդ հանդիպումը կսպասարկեն ռուս մրցավարները` Սերգեյ Կարասյովի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Իգոր Դեմեշկոն և Մաքսիմ Գավրիլինը։
Հանդիպման չորրորդ պաշտոնյան լինելու է Ալեքսեյ Կուլբակովը (Բելառուս), ՎԱՌ համակարգի պատասխանատուները` Մարկո Ֆրիցը (Գերմանիա), Պավել Գիլն (Լեհաստան) ու Մասիմիլանո Իրատին (Իտալիա), իսկ պահեստային մրցավարը` Ֆիլիպո Մելին (Իտալիա)։
Հիշեցնենք, որ «Չելսի» – «Վիլյառեալ» հանդիպումը կայանալու է երկրպագուների մասնակցությամբ և մարզադաշտ են թողնելու առավելագույնը 13 հազար հոգու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, ՈւԵՖԱ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Սերգեյ Կարասյով, Վիլյառեալ