Հաստատվել է Էստոնիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարների կազմը
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՈՒԵՖԱ-ն հաստատել է հոկտեմբերի 14-ին կայանալիք Ազգերի լիգայի C դիվիզիոնի Էստոնիա – Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը։
Հանդիպումը սպասարկելու են պորտուգալացի մրցավարները՝ Լուիշ Գոդինյոյի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Ռուի Տեյշեյրան և Հյուգո Ռիբեյրոն։ Խաղի չորրորդ պաշտոնյան է լինելու Անդրե Նարկիսոն։
# Ազգերի լիգա, Էստոնիա-Հայաստան, Էստոնիայի հավաքական, Հայաստանի-հավաքական, ՈւԵՖԱ