«Հանրապետական» մարզադաշտը որակազրկման վտանգի տակ է

«Հանրապետական» մարզադաշտը որակազրկման վտանգի տակ է

01/03/2025 - 20:02

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը որակազրկման վտանգի տակ է, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը` հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ.

«ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան – Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ:

ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը և հայկական ակումբները չեն կարող հանդես գալ այս մարզադաշտում և ամենակարևորը՝ այդ ամենը խիստ բացասական ազդեցություն կունենա Աշխարհի մինչև 20 տարեկանների 2029 թ. առաջնությունը Հայաստանում (Վրաստանի հետ համատեղ) անցկացնելու հնարավորության վրա:

Մենք դատապարտում ենք երկրպագուների խմբերի նման վարքագիծը՝ դրա մեջ տեսնելով հայկական ֆուտբոլին վնաս հացնելու միտում: Կոչ ենք անում զերծ մնալ նման վարքագծի դրսևորումից՝ հանդիպումների ընթացքում զբաղվելով բացառապես մեր թիմերին երկրպագելով»,- նշված է հայտարարության մեջ։

Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 20-ին և Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում կմրցի Վրաստանի թիմի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023