Հայ ֆուտբոլիստները չեն դադարում ուրախացնել․ Հովհաննես Համբարձումյանը գոլի հեղինակ է դարձել?
Հայաստանի ազգային հավաքականի և «Էնոսիս Պարալիմնի» եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ամբողջությամբ մասնակցել է Կիպրոսի առաջնության 17-րդ տուրի «Նեա Սալամիսի» դեմ հանդիպմանը։
Հայ պաշտպանը հանդիպման 51-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը՝ բացելով հանդիպման հաշիվը։
«Էնոսիս Պարալիմնին» անցկացրած 17 հանդիպումներից հետո վաստակել է 12 միավոր ու 12 թիմի պայքարում զբաղեցնում է նախավերջին՝ 11-րդ հորիզոնականը:
# Էնոսիս Պարալիմնի, Հայաստանի-հավաքական, Հովհաննես-Համբարձումյան