Հայ մարզիկներն Ռուսաստանում այլևս չեն համարվի լեգիոներ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-երկրների մարզիկներն այլևս լեգեոներ չեն համարվի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, ջրագնդակի և Ռուսաստանի տարածքում խոտածածկույթի հոկեյի համառուսաստանյան մրցումներում։ Այս մասին հաղորդում է «Р-Спорт»-ը:
«Հրամանի նախագիծը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության միջազգային այլ պայմանագրերի դրույթներին և ուղղված է ՌԴ-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման» պետական ծրագրի իրականացմանը», – ասված է Ռուսաստանի սպորտի նախարարության հրամանի ՝ ֆուտբոլի մրցումներում Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես գալու իրավունք չունեցող մարզիկների մասնակցության սահմանափակումները հաստատելու մասին նախագծի կից բացատրական գրությունում:
Նախագծի քննարկումը կավարտվի նոյեմբերի 14-ին։
# ԵԱՏՄ