Հայտնի է ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի անցնող շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Լեհ գոլահարը «Չելսիի» դեմ կայացած 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում դարձել էր դուբլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ մյունխենյան ակումբը հաղթել էր 4։1 հաշվով։
Լավագույնի համար պայքարում Լևան առաջ էր անցել Լեո Մեսսիից («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդուից («Յուվենտուս»), ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Կայել Վոլքերից։
# Բավարիա, Բարսելոնա, Լեո Մեսսի, Կայել Վոլքեր, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի