Հայտնի է Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն գոլը?
Ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականը «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի՝ Չեմպիոնների լիգայի 2001/02 մրցաշրջանի եզրափակչում «Բայերի» դեմ խփած գնդակը ճանաչել է մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն գոլ։
Այդ օրը «Ռեալը» հաղթեց 2։1 հաշվով։ Հանդիպման 45-րդ րոպեին Ռոբերտո Կառլոսի բարձրից փոխանցումից հետո ֆրանսիացի կիսապաշտպանը ձախ ոտքի մեկ հպումով կատարած հարվածով դարձավ անհավանական գոլի հեղինակ։
Երկրորդը «Ֆիորենտինայի» նախկին կիսապաշտպան Մաուրո Բրեսանի 1999 թվականին «Բարսելոնայի» դարպասը մկրատաձև հարվածով հեռահար գոլն է։
Լավագույն եռյակը եզրափակել է «Ռեալի» նախկին գոլահար Կրիշտիանու Ռոնալդուն, ով 2017/18 խաղարկության քառորդ եզրափակչի «Յուվենտուսի» դեմ առաջին խաղում հյուրընկալվելիս շրջադարձ հարվածով դարձավ տպավորիչ գոլի հեղինակ։
# Բայեր Լևերկուզեն, Բարսելոնա, Զինեդին-Զիդան, Կրիշտիանու-Ռոնալդու, Մաուրո Բրեսան, Յուվենտուս, Ռեալ Մադրիդ, Ֆիորենտինա