Հայտնի է Նիցցա – Մարսել սկանդալային հանդիպման ճակատագիրը
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան որոշում է կայացրել Լիգա 1-ի 3-րդ տուրի «Նիցցա» – «Մարսել» սկանդալային հանդիպման վերաբերյալ։
Հանդիպումը վերախաղարկվելու է չեզոք մարզադաշատում` առանց երկրպագուների մասնակցության։ Նման որոշում կայացվել է` ելնելով անվտանգության նկատառումներից։
Բացի դրանից, «Նիցցայից» հանվել է 2 միավոր, որոնցից 1-ը` պայմանական։
«Նիցցան» իր հաջորդ երեք հանդիպումները, ներառյալ «Մարսելի» դեմ խաղը, կանցկացնի դատարկ տրիբունաների ներքո։
Հավելենք, որ «Մարսելի» ֆիզիոթերապևտ Պաբլո Ֆերնանդեսը մինչև 2022 թ. հունիսի 30-ը հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից, իսկ ակումբի պաշտպան Ալվարո Գոնսալեսն որակազրվել է 2 , Դիմիտրի Պայեն` 1 խաղով։
Հիշեցնենք, որ «Նիցցա» – «Մարսել» հանդիպումն ընդհատվել էր տանտերերի երկրպագուների և Դիմիտրի Պայեի միջև բախման պատճառով։
«Նիցցայի» երկրպագուներն ողջ հանդիպման ընթացքում շշեր էին նետում Պայեի ուղղությամբ։ 75-րդ րոպեին ֆրանսիացի ֆուտբոլիստի նյարդերը տեղի տվեցին. այդ շշերից մեկը նա հետ նետեց երկրպագուների կողմը, ինչից հետո նրանք ներխուժեցին մարզադաշտ և կողմերի միջև բախում տեղի ունեցավ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Գոնսալես, Դիմիտրի Պայե, Լիգա-1, Մարսելո, Նիցցա, Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա