Հայտնի է Յուվենտուս – Լիոն հանդիպման օրը
«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան հաստատել է, որ Չեմպիոնների լիգան կվերսկսվի օգոստոսին․
«Մեր հանդիպումը «Յուվենտուսի» դեմ տեղի կունենա օգոստոսի 7-ին։ Այն կանցկացվի Թուրինում՝ փակ դռների հետևում։ Եթե մեր իրավաբանական գործընթացները չգրանցեն հաջողություն (խմբ՝ խոսքը Լիգա 1-ի վերսկսման մասին է), ապա «Լիոնը» ՊՍԺ-ն կկանգնեն ոչնչազման եզրին»,- նշել է Օլան RTL հեռուստաընկերության ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ «Յուվենտուս» – «Լիոն» դիմակայության առաջին խաղն ավարտվել է ֆրանսիական ակումբի նվազագույն հաշվով հաղթանակով՝ 1։0։
# Ժան-Միշել Օլա, Լիգա-1, Լիոն, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա