Հայտնի է Մբապեի խաղահամարը Ռեալում
Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալում» կրելու է «9» համարի մարզաշապիկը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բազմաթիվ ԶԼՄ-ներ նշում էին, որ ֆրանսիացին «արքայական» ակումբ տեղափոխվելուց հետո ցանկանալու է խաղալ «10» համարով, որը պատկանում է Լուկա Մոդրիչին։
Ռոմանոն հաստատում է, որ Մբապեն խիստ հարգում է լեգենդար խորվաթ ֆուտբոլիստին և մտադիր չէ թիմում խնդիրներ ստեղծել ու պահանջել «10» համարը, որով հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականում։
Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է սպասել մինչև Մոդրիչը կհեռանա ակումբից, ինչից հետո կկարողանա վերցնել «10» համարը։
Ժամանակին «արքայական» ակումբում այդես վարվեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն, որը «Ռեալ» տեղափոխվելուց հետո մեկ տարի կրեց «9» համարի մարզաշապիկը, իսկ թիմի լեգենդ ու ավագ Ռաուլի հեռանալուց հետո վերցրեց նրա «7» համարը։
Նշենք, որ Մբապեն «9» համարով խաղալու փորձ արդեն ունի։ 2016/17 մրցաշրջանում նա «Մոնակոյում» խաղաղել է այդ համարի մարզաշապիկով։
Հիշեցնենք` իսպանական գրանդը հունիսի 3-ին պաշտոնապես հայտարարեց, որ ազատ գործակալի կարգավիճակում 5 տարվա պայմանագիր է կնքել Կիլիան Մբապեի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկա-Մոդրիչ, Կիլիան-Մբապե, Կրիշտիանու-Ռոնալդու, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո