Հայտնի է Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզիչը
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը ճանաչվել է Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզիչ։
Պիկուշչակը վաստակել է 125 միավոր՝ առաջ անցնելով մյուս մրցակիցներից։ Երկրորդը եղել է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մնիասյանը, ով վաստակել է 99 միավոր։
«Շիրակի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ով վերջերս գլխավորեց «Արարատը», վաստակել է 71 միավոր՝ եզրափակելով լավագույն եռյակը։
Քվերակության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։
# Արարատ, Արարատ-Արմենիա, Իգոր Պիկուշչակ, ՀՖՖ, Նոա, Շիրակ, Վարդան Բիչախչյան, Վարդան Մինասյան