Հայտնի է Լա լիգայի վերսկսման օրը

Հայտնի է Լա լիգայի վերսկսման օրը

22/05/2020 - 15:25

Ինչպես տեղեկացնում է իսպանացի լրագրող Գիլեմ Բալագեն՝ հղում կատարելով El Partidazo de COPE-ին, իսպանական Լա լիգան եռամսյա դադարից հետո կվերսկսվի հունիսի 19-ին։ Նախնական տվյալներով սպասվում էր, որ առաջնությունը պետք է վերսկվի ամսի 12-ին, սակայն կարծես թե օրը փոխվել է։

El Partidazo de COPE ռադիոկայանի փոխանցմամբ՝ իսպանական Լա լիգայի վերսկսումը նշանավորվելու է անդալաուսական դերբիով՝ «Սևիլիա» – «Բետիս» խաղով։ Սպասվում է, որ պաշտոնապես Լա լիգան առաջնության վերսկսման մասին կհայտարարի մայիսի 28-ին՝ ակումբներին ուղարկելով ծանուցում։

Բալագեն Twitter-յան իր օգտահաշվում գրառում էր կատարել, որ առաջնության մեկնարկը նախատեսված է հունիսի 12-ին, սակայն այսօր նա կատարել է հետևյալ գրառումը․

«Կարծում էինք, որ այդ օրը հունիսի 12-ն է, սակայն կարծես այն հունիսի 19-ն է։ Առաջնությունը կվերսկսվի «Սևիլիա» – «Բետիս» խաղով»։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023