Հայտնի է Ինտերի հաջորդ տրանսֆերային նպատակը
«Ինտերը» «Ռեալի» լատերալ Աշրաֆ Հակիմիի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո ցանկանում է կենտրոնանալ «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին ձեռք բերելու վրա։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, Հակիմիի տրանսֆերի մասին կհատյարարվի մոտ օրերս, ինչից հետո ակումբը ամեն ինչ կանի, որպեսզի ձեռք բերի Սանդրո Տոնալիին, ով համարվում է միլանյան ակումբի տրանսֆերային առաջնային նպատակը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ինտերը» բանակցում է «Բրեշիայի» հետ, իսկ բանակցություններն ընթանում են հաջողությամբ։ Նշվում է, որ «ներաձուրիները» Տոնալիի հետ արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը։ Սպասվում է, որ երիտասարդ կիսապաշտպանը «Ինտերի» հետ կկքնի 5 տարվա պայմանագիր և տարեկան կվաստակի 2,5 եվրո աշխատավարձ։
# Աշրաֆ Հակիմի, Բրեշիա, Ինտեր, Սանդրո Տոնալի, տրանսֆերներ