Հայտնի է` ինչու է կարմիր քարտ տվել մրցավարը Բելինգեմին 🎥
Հայտնի է դարձել հստակ պատճառը, թե ինչու է Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում գլխավոր մրցավար Խոսե Մունուեռա Մոնտերոն կարմիր քարտ ցույց տվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին։
El Partidazo de COPE-ն գրում է, որ Մունուեռա Մոնտերոն հանդիպման արձանագրության մեջ գրել է հետևյալը.
«Նա դաշտից հեռացվել է հետևյալ պատճառով. «Նա գտնվելով ինձնից մի քանի մետր հեռավորության վրա ասել է. «Գնա գրողի ծոցը»»,- գրել է Մունուեռան։
Հիշեցնենք, որ «Օսասունայի» դեմ խաղում (1:1) անգլիացի ֆուտբոլիստը կարմիր քարտ էր ստացել 39-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից