Հայտնի է, թե ում ձեռք կբերի Բարսելոնան, եթե ձախողի Նեյմարի և Լաուտարոյի տրանսֆերները
«Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, կատալոնական ակումբի ղեկավարները խաղացողին ձեռք բերեու նպատակով առաջարկ կանեն մյունխենյան ակումբին, եթե չկարողանան ձեռք բերել ո՛չ Նեյմարին ո՛չ էլ Լաուտարո Մարտինեսին։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է Կոմանի դիմաց վճարել 60 մլն եվրո։
Նշենք, որ Կոմանը 2018/19 մրցաշրջանում ստացել է 5 վնասվածք՝ բաց թողնելով 119 օր, իսկ ընթացիկ մրցաշրջանում 4 վնասվածքի պատճառով արդեն բաց է թողել 81 օր։
# Բավարիա, Բարսելոնա, Կինգլսի Կոման, տրանսֆերներ