Հայտնի է, թե որ դեպքում Բարտոմեուն հրաժարական կտա

Հայտնի է, թե որ դեպքում Բարտոմեուն հրաժարական կտա

27/08/2020 - 21:00

«Բարսելոնայի» և Լեո Մեսսիի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ․ արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ ակումբից, իսկ ղեկավարությունը փորձում են նրան համոզել, որպեսզի փոխի որոշումը և մնա ակումում։

Օրեր առաջ Լեո Մեսսին բյուրոֆաքսի միջոցով ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմուին տեղյակ պահեց իր որոշման մասին։ 33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է օգտվել իր պայմանագրի այն կետից, որը նրան հնարավորություն է տալիս խզել պայմանագիրը և հեռանալ ակումբից։

Բյուրոֆաքսը ստանալուց հետո Բարտոմեուն անմիջապես տնօրենների խորհրդի հրատապ նիստ հրավիրեց, որին զուգահեռ «բլաուգրանասի» հարյուրավոր երկրպագուներ հավաքվեցին «Կապ Նոու» մարզադաշտի հարևանույթամբ և պահանջում էին Խոսեպ Մարիա Բարտոմեուի հրաժարականը։

Հատկանշական է, որ բազմաթիվ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածում, որ Մեսսիի հեռանալու պատճառներից մեկը հենց ակումբի նախագահն է, ումից նա նույնպես դժգոհ է և կցանկանար այլ ղեկավարության հետ աշխատել։

Բրազիլացի լրագրող Մարսելո Մեխլերը, ով բնակվում և աշխատում է Բարսելոնայում, հղում կատարելով TV3-ին, նշել է, թե որ դեպքում Բարտոմեուն հրաժարական կտա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարական կտա, եթե Լեո Մեսսին հարցազրույց տա և հանրային բոլորի առջև հայտարարի, որ մնում է ակումբում, և որ խնդիրը հենց Բարտոմեուն է։

Հիշեցնենք, որ երբ Նեյմարը «Բարսելոնայից» պետք է տեղափոխվեր ՊՍԺ, հենց Բեխլերն էր առաջինը տեղեկացրել այդ մասին, ինչից հետո բրազիլացի ֆուտբոլիստը 222 մլն եվրոյի դիմաց համալրեց փարիզյան ակումբի շարքերը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023